Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՏՐՎԵՑ ՏՂԱՄԱՐԴ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՊԱԿԱՍՈՎ

Դեկտեմբեր 23,2009 00:00

Հայաստանում արձանագրվել է անչափահաս իրավախախտների թվի նվազում՝ կատարված իրավախախտումների թվի աճի պայմաններում: Այդ մասին հայտարարել է World Vision Երեւանի կառույցի երեխաների պաշտպանության գծով փորձագետ Հասմիկ Ղուկասյանը: Ղուկասյանը նշել է անչափահասների գործերով զբաղվող դատավորների եւ տղամարդ հոգեբանների պակասի մասին, որոնց հետ իրավախախտների շրջանում մեծամասնություն կազմող տղաների համար ավելի հեշտ կլիներ «ընդհանուր լեզու» գտնել, քան կին հոգեբանների հետ: «Արմինֆոյին» «Աբովյան» ՔԿՀ-ի սոցիալ-հոգեբանական եւ իրավական աշխատանքի բաժնի պետ, գնդապետ Ռոստոմ Մարտիրոսյանը հայտնել է, որ ներկայում ՔԿՀ-ում կա շուրջ 40 անչափահաս, որոնցից մոտ 15-ը դատապարտված է, մնացածը՝ քննության ենթակա: Իրավիճակը համեմատելով 10-20 տարի առաջ եղած իրավիճակի հետ՝ Մարտիրոսյանը նշել է, որ առկա է իրավախախտումների թվի էական նվազում, ինչը պայմանավորված է նաեւ օրենսդրության փոփոխություններով եւ վերադաստիարակության այլընտրանքային միջոցների նախընտրությամբ: Հիշեցնենք, որ Հայաստանում ազատազրկման տեսքով պատիժ է կիրառվում 14 տարին լրացած անձանց նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել