Երեկ զինծառայողների համար կառուցված հերթական շենքի բացման եւ բնակարանների բաշխման արարողությունը Երեւանում էր: Այս անգամ բնակարանամուտ տոնեցին ՀՀ ԶՈՒ 33 զինծառայողներ: Շնորհավորելով բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց հանձնեց բնակարանների բանալիներն ու վկայագրերը: Իսկ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում տեղի ունեցավ Սուրբ Կարապետ մատուռի բացման եւ օծման հանդիսավոր արարողությունը: Զորամասերում նման մատուռների եւ աղոթարանների առկայությունն էապես նպաստում է զինվորների հոգեւոր եւ ռազմահայրենասիրական դաստիարակությանը, եւ այս ուղղությամբ զինված ուժերում վերջին տարիներին զգալի աշխատանքներ են իրականացվել: Մատուռի օծման արարողությունն իրականացրեց ԶՈՒ հոգեւոր առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: