Լրահոս
Օրվա լրահոսը

Մեխակնե՜րս ում նվիրեմ…

Դեկտեմբեր 23,2009 00:00

Կամ անհետացել է Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու մարզային կառույցի խորհրդանիշ-դրոշը

\"\"Դեկտեմբերի լույս 22-ի գիշերը անհայտ անձինք տարել են Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու մարզային կառույցի խորհրդանիշ-դրոշը: «Առավոտյան ժամը 10-ին գալով գրասենյակ՝ տեսանք, որ բացակայում է գրասենյակի ճակատային մասում, հայոց եռագույնի կողքին ամրացված ԱՆՊՇ խորհրդանիշը»,- մեզ հետ զրույցում ասացին կազմակերպության աշխատակիցները: Հավանաբար չկարողանալով դրոշն անվնաս հանել երկաթյա հիմքից, խուլիգանները կտրել են պլաստմասսայե խողովակը, որի վրա ամրացված էր դրոշը: Իսկ հեռանալիս երկու թոռոմած մեխակ են թողել գրասենյակի կենտրոնական դռան դիմաց:
ԱՆՊՇ Լոռու մարզային կառույցի ղեկավար Մանվել Կոնստանդյանի կարծիքով. «Կատարվածը ահաբեկման նպատակով է, որպեսզի կասեցվի ազգային գաղափարները վեր հանելու նպատակով ստեղծված մեր կազմակերպության գործունեությունը: Մենք կարծում ենք, որ կատարվածի հետեւում կանգնած են այն ուժերը, որոնք նպատակ ունեն կոծկելու ազգային հիմնախնդիրների վերհանումը հայ հասարակության շրջանում»:
Դեպքի առթիվ երեկ ԱՆՊՇ Լոռու մարզային կառույցում հրավիրված մամուլի ասուլիսում ԱՆՊՇ փոխնախագահ Էդգար Հելհելյանը կատարվածը որակեց «հերթական լակոտություն՝ պայմանավորված Վանաձորում Շարժման ակտիվությամբ»: Շարժման ղեկավար մասը հիննականում Լոռիից է: «Որոշ մարդիկ վախենում են, որ մենք կկարողանանք էստեղ վերհանել առկա խնդիրները՝ հասնելով դրանց լուծմանը: Մենք մտնելով էստեղ՝ շատ բան ենք փոխելու: Եթե ինչ-որ մարդիկ խնդիր ունեն, մեզ վախեցնելու միջոցով չեն կարող հասնել իրենց նպատակին»,- համոզված է Էդգար Հելհելյանը եւ վստահեցնում է, որ շարժումը շարունակելու է իր բնականոն գործունեությունը:
Բանախոսն ասաց, որ դիմելու է ոստիկանություն եւ հուսով է, որ արագ կբացահայտեն մեղավորներին: Իսկ եթե իրենց հայտնի դառնան կազմակերպիչները՝ ինքն անպայման այդ մասին կբարձրաձայնի:
Ի դեպ, քաղաքական ակտիվության դեմ ոտնձգությունները Վանաձորում նոր իրողություն չեն: 2008թ. պայթեցրել էին ՕԵԿ-ի մարզային գրասենյակը, ՀՀՇ-ի, «Արմատ» ակումբի մարզային գրասենյակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել