Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆԸ ՀԻՎԱՆԴԱՑԱՎ

Դեկտեմբեր 23,2009 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ պետք է լսվեր ոստիկանության երկու աշխատակիցների՝ Գեղամ Հարությունյանի եւ Հովհաննես Ղուկասյանի պաշտպան Արշակ Թովմասյանի պաշտպանական ճառը: Նախորդ օրը փաստաբանը խնդրել էր 1 օր ժամանակ՝ ճառին պատրաստվելու համար: Ոստիկանների համար, որոնք մեղադրվում են «Մարտի 1-ի» գործով քաղաքացիների նկատմամբ ոչ իրավաչափ գործողություններ կիրառելու համար, մեղադրողը պահանջել է 3 տարվա ազատազրկում: Ի դեպ, նույն արարքի համար մեկ այլ դատավոր՝ Գագիկ Ավետիսյանը ոստիկաններ Անդրանիկ Մանուկյանին եւ Գեղամ Գրիգորյանին մի քանի օր առաջ դատապարտեց 3 տարվա ազատազրկման եւ նրանց նկատմամբ կիրառվեց համաներում:
Դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 25-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել