Էլիստայում այս օրերին անցկացվում է արագ շախմատի մրցախաղ շախմատային հսկաներ Բորիս Սպասսկու եւ Վիկտոր Կորչնոյի միջեւ: Առաջին պարտիայում Վիկտոր Կորչնոյը կարողացել է պարտության մատնել Սպասսկուն, իսկ երկրորդ տուրում արձանագրվել է ոչ-ոքի արդյունք:
Այսպիսով՝ երկրորդ տուրից հետո Կորչնոյն առջեւում է 1,5 միավորով, իսկ Բորիս Սպասսկին առայժմ իր ակտիվում կես միավոր ունի: