Սեն Ժոզեֆ համալսարանում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Լիբանանի պինգ պոնգի միջհամալսարանական մրցաշարը, որին մասնակցել է 17 համալսարանների շուրջ հարյուր աշակերտ: Ինչպես հաղորդում է «Ազդակը», մրցաշարն անցկացվել է Լիբանանի պինգ պոնգի ֆեդերացիայի հովանավորությամբ:
Բեյրութի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ Դվին Մունջողլյանը, ով մրցաշարին մասնակցել է ՀՄԸՄ Բեյրութի ներկայացուցչական խմբի կազմում, եզրափակիչում 3:0 հաշվով պարտության մատնելով Ռիտա Պըսեյպեսին՝ աղջիկների մրցումներում արժանացել է հաղթողի տիտղոսին: Կիսաեզրափակիչում Դվինը 3:1 հաշվով պարտության է մատնել Մոնիկա Մըրին, իսկ քառորդ եզրափակիչում 3:0 հաշվով հաղթել է Պամելա Ժընոնին: