Առաջին միջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը, որը հանդես է գալիս Ամերիկայի դրոշի ներքո, շաբաթ օրը ԱՄՆ-ի Յանգսթաուն քաղաքում անցկացրած մենամարտի երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով առավելության հասավ Ուիլլի Լիի նկատմամբ:
23-ամյա Վանեսը երրորդ ռաունդում երկու անգամ գետնին՝ ռինգի հատակին տապալեց մրցակցին եւ մրցավարը երկրորդ նոկդաունից հետո Լիին արգելեց մարտը շարունակել: Սա Վանես Մարտիրոսյանի 26-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում եւ 26-րդ հաղթանակը (17-ը՝ նոկաուտով): Այժմ հայ բռնցքամարտիկը կրում է NABF/WBO/NABO վարկածների գոտիները: