Ծանոթացա ձեր թերթում տպագրված «Ոչ թե գերեզմանափոր, այլ գործընկեր» («Առավոտ», 16.12.2009թ.) եւ «ICCROM-ը զգեստ չի, որ վերաձեւվի» («Առավոտ», 10.12.2009թ.) նյութերին։ Արդեն վաղուց ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին ճանաչում ենք բոլորս, եւ նրա «ճարտարապետական» գործունեությունը ծանոթ է բոլորիս։ Չկարողացա չարձագանքել եւ իմ պաշտպանությունը չհայտնել նրան «Երեւանի պատմամշակութային ժառանգության գերեզմանափոր» որակմանը։ Չնայած ես նման կարծիք հայտնելու հնարավորություն չեմ ունեցել նախկինում, սակայն խնդրում եմ համարեք դա որպես իմ որակում եւ տպագրեք այս տեղեկությունը «Առավոտում»։