Tert.am-ը հաղորդում է, որ Մոսկվայի ներքին գործերի պետական վարչությունն այսուհետեւ զբաղվելու է հայտնի հաղորդավար եւ շոումեն Միխայիլ Գալուստյանին հասցեագրված հաշվեհարդարի սպառնալիքների գործով: Ինչպես Life News-ին հայտնել է վարչության ներկայացուցիչը, այժմ փորձում են գտնել այն մարդկանց, ովքեր սպառնացել են սպանել Գալուստյանին:
Քննիչները կասկած չունեն, որ շոումենի եւ նրա ընտանիքի անդամների կյանքին լուրջ վտանգ է սպառնում: Ինտերնետային ֆորումներից մեկում Ռուսաստանում բնակվող տաջիկները բացահայտորեն սպառնում են հաշվեհարդար տեսնել ծՈՔՈ Russia-ում Ռավշանին մարմնավորած Գալուստյանի եւ նրա 23-ամյա կնոջ հետ՝ «իրենց ազգին վիրավորանք հասցնելու համար»: