Լրահոս
Օրվա լրահոսը

Պաղեստինցիների օրգաններ են օգտագործել

Դեկտեմբեր 22,2009 00:00

\"\"Իսրայելական բժիշկները օգտագործել են զոհված պաղեստինյան զինվորների ներքին օրգանները՝ իսրայելական զինվորականների համար: Այս մասին հաղորդել է անգլիական The Guardian թերթը՝ հղում կատարելով Քնեսեթի անդամ Ահմադ Թիբիին (նկարում):
Թիբիի խոսքերով՝ ապացույցներ կան, որ ռազմական բժիշկները դիակներից վերցնում էին մաշկային հատվածներ, աչքերի եղջերաթաղանթներ, զարկերակների կտորներ եւ այլ մարմնամասեր ու դրանք օգտագործում էին վիրավոր իսրայելցի զինվորներին վիրահատելիս: Նման գործունեություն էին նրանք ծավալել 1990-ականների ռազմական կոնֆլիկտների ժամանակ, ընդ որում, նշվում է, որ որպես դոնոր են ծառայել ոչ միայն պաղեստինյան զինվորների դիերը, երբեմն-երբեմն իրենց վիրավոր ռազմընկերներին «օգնության են հասել» նաեւ հենց իսրայելցի զինվորների դիերը:
Թիբիի հայտարարությունը հեռարձակվել է Channel 2 TV հեռուստատեսությամբ ընթացած մի հաղորդման ժամանակ, որտեղ խոսվում էր մարդկային մարմնամասերի անօրինական օգտագործման մասին: Այդ նույն հաղորդման մեջ ցուցադրվում էր նաեւ մոտ տասը տարի առաջ նկարահանված հարցազրույց՝ Աբու-Քաբիրի դատաբժշկական կենտրոնի նախկին ղեկավար դոկտոր Յեհուդ Հիսսի հետ, եւ վերջինս Թիբիի նման պնդում էր, որ իսրայելցի բժիշկները խախտել են վերապատվաստման մասին օրենքը, որով արգելվում է այլոց օրգաններն օգտագործել՝ առանց զոհվածի հարազատի թույլտվության: Իսրայելական բանակում Channel 2 TV-ի աղբյուրը նույնպես հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով, որ 1990-ականների վերջերից այս արատավոր պրակտիկան այլեւս դադարել է:
Այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ երբ 2009թ. օգոստոսին շվեդական Aftonbladet թերթում հոդված հայտնվեց իսրայելական բանակում պաղեստինցի զոհված զինվորների մարմնամասերի օգտագործման մասին (ընդ որում, հոդվածն ուղեկցվում էր պաղեստինյան զինվորների անդամահատված դիակների լուսանկարներով), հրապարակումը առաջ բերեց իսրայելական հասարակության բուռն վրդովմունքը, իսկ երկրի իշխանությունները թերթին մեղադրեցին հակասեմիտիզմի մեջ, ինչի արդյունքում սառեցին Շվեդիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները: Ի վերջո, Aftօnbladet-ը ստիպված եղավ «խոստովանել», որ հոդվածը հիմնված էր հակասական եւ ոչ հավաստի տվյալների վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել