Դեկտեմբերի 19-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի երկրորդ զանգվածի 17 շենքի բակում կայանված ավտոմեքենայում մահացած մի տղամարդ կա: Դեպքի վայր մեկնած ոստիկանները «Մերսեդես Մ-320» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են 41-ամյա գործարար Ռադիկ Ղուկասյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով:
Հայտնաբերվել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 23 պարկուճ, իսկ մոտ 100 մետր հեռավորության վրա՝ ԱԿՄ տիպի ինքնաձիգ՝ առանց փամփշտակալի:
Հարուցվել է քրեական գործ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Ինքնաձիգը եւ պարկուճներն ուղարկվել են փորձաքննության: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Քննությունը վարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը: