Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՐՀՈՒՄ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ, ՀՀ-ՈՒՄ՝ ՀԱԿԱՌԱԿԸ

Դեկտեմբեր 22,2009 00:00

Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական անկման ցուցանիշը կազմել է 16%: Այս լավատեսական ցուցանիշները երեկ հրապարակել է  Ազգային վիճակագրական ծառայությունը: Ելնելով այս տվյալներից՝ կարելի է ենթադրել, որ մեր տնտեսությունը գնալով զարգանում ու կայունանում է, քանի որ նույն աղբյուրի կողմից հրապարակած նախորդ տվյալները շատ ավելի բացասական էին: Նախորդ 10 ամիսների կտրվածքով՝ տնտեսական անկման ցուցանիշը հասնում էր մինչեւ 18,3%-ի: Նման արագ տեմպերով աճ արձանագրելու դեպքում, կարելի է ակնկալել, որ տարեվերջին պաշտոնական աղբյուրները ՀՀ-ում տնտեսական աճ կարձանագրեն:
Ինչպես եւ նախորդ բոլոր ամիսներին, ըստ վիճվարչության, անկում է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում՝ շինարարության, արդյունաբերության, գյուղատնտեսության, առեւտրի եւ այլ ոլորտներում: Չնայած դրան, պաշտոնական տվյալներով, մեր երկրի տնտեսական անկման ցուցանիշի բարելավումն ուղեկցվել է արտահանման եւ ներմուծման աճով: Նոյեմբերին արտահանումն ավելացել է 2,3%-ով, իսկ ներմուծումը՝ 18,5%-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել