ՀԱՊԿ անդամ երկրները սերտ հարաբերություններ չպետք է պահպանեն Ադրբեջանի հետ, որը մշտապես հանդես է գալիս Հայաստանի հասցեին ռազմատենչ հայտարարություններով: «Արմինֆո»-ի հաղորդմամբ, երեկ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում այդ մասին հայտարարել է պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Հրայր Կարապետյանը: Նրա պնդմամբ, ՀԱՊԿ անդամ երկրները համագործակցության շուրջ համաձայնագրեր են կնքում Հայաստանի հակառակորդի հետ: «Այն փաստը, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը վերջերս 2010 թվականին ռազմական գործընկերության շուրջ պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ, չի համապատասխանում ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ համագործակցության սկզբունքներին»,- կարծում է Հ. Կարապետյանը: