Պետական պաշտոնյաների կողմից ճնշումը հաճախ այլ ելք չի թողնում բիզնեսին, բացի կաշառքը, «Արմինֆո»-ին կարծիք է հայտնել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: «Հայաստանում մոդայիկ է դարձել կաշառքների մասին ճիզվիտական լեզվով խոսելը. կոռուպցիայի դեմ պայքարի դրոշի ներքո հնչում են հայտարարություններ այն մասին, որ կաշառք տալու ձգտումը չի զիջում այն վերցնելու ցանկությանը: Իրականում ծանրագույն սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ պաշտոնյաների կողմից ճնշումը հանգեցնում են մի իրավիճակի, երբ չտալ՝ նշանակում է չապրել»: