Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇՓՈՒՄԸ ՆՄԱՆ Է ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ»

Դեկտեմբեր 22,2009 00:00

CBS հայտնի ամերիկյան հեռուստաընկերության «60 րոպե» ծրագրին տված իր հարցազրույցում Հռոմի պապից հետո 2-րդ մարդը քրիստոնեական աշխարհում՝ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը, թուրքական կառավարության հետ իր շփումը համեմատել է խաչելության հետ, հաղորդում է «panorama.am»-ը: Պատրիարքը նշել է, որ Թուրքիայի ուղղափառ քրիստոնյաների համայնքն իրեն չի զգում այդ երկրի լիարժեք քաղաքացիների նման, նրանց հետ վարվում են՝ ինչպես «2-րդ կարգի քաղաքացիների հետ»: «Թուրքական կառավարությունը երջանիկ կլիներ տեսնել, թե ինչպես է քանդվում պատրիարքարանը, կամ որ ուղղափառ քրիստոնյաների համայնքը հեռանա այդ երկրից, սակայն մենք հավատում ենք, որ դա երբեք չի լինի»,- ասել է Բարդուղիմեոսը եւ նշել, որ բազմիցս հանդիպել է Թուրքիայի վարչապետի եւ նախարարների հետ՝ բարձրացնելով այդ խնդիրները: «Թուրքիայում ազգային փոքրամասնություն լինելը հանցագործություն չէ, սակայն մեզ վերաբերվում են որպես 2-րդ դասի մարդկանց: Մենք չենք վայելում բոլոր այն իրավունքները, որոնք ունեն Թուրքիայի քաղաքացիները»,- ասել է Պոլսի տիեզերական պատրիարքը: Ինչպես հաղորդում է «Today’s Zaman»-ը՝ անդրադառնալով CBS-ի եթերով Պոլսի տիեզերական պատրիարքի ելույթին, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հույս է հայտնել, որ Թուրքիայի կառավարության հետ շփումը որպես «խաչելություն» որակելը պատրիարքի կողմից ընդամենը «լեզվի սայթաքում էր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել