Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԻՇԱՐՅԱՆԸ ԼԱՎԱՏԵՍ Է

Դեկտեմբեր 22,2009 00:00

ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Մամուլի ազգային ակումբում երեկ ամփոփեց անցնող տարին: Պատգամավորը քաղաքական տարվա հիմնական ձեռքբերումը համարեց հայ-թուրքական հարաբերություններում գրանցված առաջընթացը: Իսկ տարվա վատ իրադարձությունը՝ ըստ տիկին Բիշարյանի, համաշխարհային տնտեսական ճգնաժամն էր ու այդ ճգնաժամի հետեւանքները՝ մեր երկրի տնտեսության վրա:
Պատգամավորը թեպետ ասաց, որ 2010 թվականը կլինի անցնող 2009-ի տրամաբանական շարունակությունը, բայց եւ վստահեցրեց, որ մեզ սպասվում է տնտեսական վիճակի կայունացում եւ եւս մեկ քայլ առաջ՝ հայ-թուրքական հարաբերությունների ճանապարհին. «Դժվար է ասել, թե երբ կավարտվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, բայց հավատացեք, որքան շուտ լուծվի, այնքան լավ: Վստահ եմ, որ 2010 թվականի ընթացքում այդ հարաբերությունները կրկին կլինեն ուշադրության կենտրոնում»: Հեղինե Բիշարյանն անցնող տարին հատկապես իր հարազատ «Օրինաց երկրի» համար որակեց որպես բարեփոխումների տարի. «Բարեփոխումները միտված են եղել թերությունների վերացմանը»,- հայտարարեց ՕԵԿ փոխնախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել