Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՐԻՑ ԿՆԻՔ ԵՆ ԽԼԽԼՈՒՄ

Դեկտեմբեր 22,2009 00:00

\"\"

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության՝ Ծաղկաձորում դռնփակ անցկացված համագումարի արդյունքում նոր ատենապետ հռչակված Գեւորգ Պերկուպեկյանը (վերջինիս նկարը, ցավոք, առայժմ չունենք, եւ այդ պատճառով ներկայացնում ենք ՍԴՀԿ հայաստանյան կառույցի իրական ղեկավար Վահան Շիրխանյանի նկարը) երեկ նամակով դիմել է ՍԴՀԿ մյուս ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին եւ նրանից պահանջել կուսակցության կնիքը: «Դուք վտարվել եք կուսակցությունից: ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության նորընտիր ղեկավարությունը Ձեզնից պահանջում է կազմակերպել ՍԴՀԿ կնիքի եւ մնացած փաստաթղթերի ընդունման-հանձնման գործընթաց»,- ասված է նամակում: Այս առիթով տիկին Սարգսյանն «Առավոտին» փոխանցեց. «Փաստաթուղթը զուրկ է իրավական հիմքից, նույնիսկ ելքի համարակալում չունի, ստորագրված է Գեւորգ Պերկուպեկյանի կողմից, ով նույնպես անօրինական է «ընտրվել»: Հետեւաբար, վերոհիշյալ նամակը ենթակա չէ պատասխանի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել