ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ֆիզիկապես շատ հոգնած կլինեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է անհրաժեշտություն առաջանա շաբաթվա մյուս օրերի համար նախատեսված աշխատանքը եւս կատարել:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Աշխատանքը ձեզ համար միշտ առաջին տեղում է: Գործնական առումով ոչ ստանդարտ որոշումները հնարավորություն կտան գնալ ճիշտ ուղիով:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Զբաղվեք ձեր պրոֆեսիոնալ գործերով, այնպես մի արեք, որ ֆանտազիաների պատճառով շեղվեն ձեր մտքերը:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Ուսման հետ կապված հարցերը կարգավորելիս՝ պաշտոնատար անձանց հետ շփումներում ձեզ ավելի զուսպ պահեք:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր ինքնազգացողությունը հիանալի է: Երեկոն անցկացրեք մտերիմների հետ որեւէ հաճելի վայրում:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր ցանկություն կառաջանա կարգավորել թե անձնական, թե գործնական հարցերը: Որոշումներ կայացնելիս եղեք վճռական:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Բամբասանքն ու խարդավանքները ձեզ կշեղեն, հունից կհանեն: Ավելի լավ է զբաղվեք ձեր գործերով:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Այսօր ձեր ամբողջ ուշադրությունը կկենտրոնացնեք զուգընկերոջ վրա: Ամբողջ օրը կլինեք միասին, դեռ միմյանցից չբաժանված՝ արդեն կկարոտեք իրար:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Հարկավոր է զսպել էմոցիաները, որովհետեւ հարազատները կվիրավորվեն ձեր անպատասխանատու խոսքերից:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Այսօր ձեր բոլոր պլանները կփոխվեն: Այն, ինչ նախատեսել էիք անել՝ կհետաձգվի: Անսպասելի հանդիպում կունենաք, որը շատ արդյունավետ կլինի:
ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Այսօր չնախատեսված գնումներ կկատարեք: Հարազատներին հաճելի անակնկալներ մատուցեք:
ՁՈՒԿ (20.02-20.03)- Սթափվելու ժամանակն է: Ձեր բոլոր գործերը ձեզ են սպասում: