Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԲՐԱՀԱՄԸ՝ ՏԱՐՎԱ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ

Դեկտեմբեր 19,2009 00:00

Գերմանիայի «BoxSport» հանդեսի՝ ընթերցողների շրջանում անցկացված հարցման արդյունքների ամփոփումով, այդ երկրի տարվա լավագույն բռնցքամարտիկ է ճանաչվել միջին քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը: Արթուրը վաստակած ձայների քանակով գերազանցել է նաեւ Կլիչկո եղբայրներին: Նա այս տիտղոսին արժանանում է չորրորդ անգամ անընդմեջ, ցուցանիշ, որ Գերմանիայում դեռ ոչ մի բռնցքամարտիկ չի ունեցել:

Յուրատեսակ ռեկորդ է սահմանել նաեւ Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները: Մարզասերները նրան յոթերորդ անգամ անընդմեջ ընտրել են որպես «Գերմանիայի՝ տարվա մարզիչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել