Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ երկարամյա ազգանպաստ գործունեության համար՝ Շարլ Ազնավուրի իմպրեսարիո Լեւոն Սայանին (Ֆրանսիա) Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին: Ի դեպ, անցյալ տարի, դարձյալ դեկտեմբեր ամսին, նախագահը հրամանագիր էր ստորագրել Շարլ Ազնավուրին եւ Լեւոն Սայանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին: