Լրահոս
Օրվա լրահոսը

Նիստերի միջոցով պայքարում են կոռուպցիայի դեմ

Դեկտեմբեր 19,2009 00:00

Երեկ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Որոշվել է՝ համաձայն ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշման պահանջների, մինչեւ 2010 թվականի հունվարի վերջ ներկայացնել Հակակոռուպցիոն ռազմավարության 2009 թ. միջոցառումների իրականացման արդյունքները։ Քննարկվել են նաեւ ՀՀ քաղաքական գործունեության թափանցիկության մասին հայեցակարգի նախագիծը եւ դրա կիրարկումն ապահովող անհրաժեշտ քայլերի հիմնական դրույթները։ Հանձնարարվել է Եվրամիության խորհրդատվական խմբի հետ եւս մեկ անգամ անդրադառնալ հիշյալ հայեցակարգի դրույթներին եւ դրանց հիման վրա առաջարկություններ ներկայացնել հետագա քայլերի վերաբերյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել