Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարանում ավարտվեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի դեմ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային բաժնի պետ Կարեն Խաչատրյանի հայցի քննությունը:
Հիշեցնենք, որ մեր գործընկերը, ով մեղադրվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատավոր Գագիկ Ավետիսյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար, պատժվել էր 350 000 դրամի տուգանքով: Քրեակատարողական վարչության այլընտրանքային բաժինը դիմել էր դատարան, որպեսզի Գագիկ Շամշյանի տուգանքը փոխարինվի հանրային աշխատանքով: Երեկ դատավոր Մխիթար Պապոյանը մերժեց հայցը, քանի որ լրագրողը մուծել էր 350 000 դրամը եւ անդորրագրերն էլ ներկայացրել էր դատարան: