2009 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում զանգվածային լրատվամիջոցների բազմաթիվ հրապարակումների, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով ստացված դիմում-բողոքների, ինչպես նաեւ Հանձնաժողովի աշխատակազմի կողմից իրականացված դիտանցումների արդյունքում արձանագրվել են մի շարք դեղերի իրացման գների բարձրացումներ:
Հանձնաժողովի մասնագետների նախնական գնահատմամբ, դրանք տեղի են ունեցել հակամրցակցային համաձայնության հետեւանքով՝ սրտանոթային, շաքարային դիաբետի եւ հակավիրուսային խմբերի դեղերի շուկաներում: Երկուշաբթի՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 11.00-ին տեղի կունենա հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում կքննարկվի դեղորայքի շուկայում բացահայտված հակամրցակցային համաձայնության փաստի վերաբերյալ հարցը: