Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

Դեկտեմբեր 19,2009 00:00

ԿԳՆ Կրթության տեսչության պետ Խաչիկ Մանուկյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է տեսչությունն արձագանքել Շիրակի մարզի Ողջի գյուղի եւ Երեւանի թիվ 11 դպրոցներում ստեղծված անառողջ մթնոլորտին: («Առավոտը» Ողջիի դպրոցին անդրադարձել է իր 10.12.09 եւ 15.12.09-ի համարներում, իսկ թիվ 11 դպրոցի պատմությանը՝ 11.12.09-ի համարում:) Ողջի գյուղի դպրոցի տնօրենի ընտրության մասին պետն ասաց. «Մեր միջամտությունը եղել է այն, որ մեր կատարած ուսումնասիրությունների արդյունքում նախարարը գրություն ուղարկեց տարածքային կառավարման նախարարություն. սա նշանակում է, որ բոլոր շերտերով փորձել ենք հարցը բարձրացնել եւ լուծում տալ դրան»: Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի մութ պատմությունների առիթով էլ պարոն Մուրադյանն ասաց. «Հոդվածում ճիշտ է ասում տնօրենը, որ մեկ տարի շարունակ տեսչությունն ուսումնասիրություններ էր իրականացնում. նույնիսկ ասում էինք, թե տեսչությունը միայն այդ դպրոցի համար չի գործում… Բացահայտել ենք խախտումներ. ազատման հետ կապված է եղել սխալ, մենք տնօրենին հանձնարարական ենք տվել՝ վերականգնել տվյալ անձնավորությանը, բայց քանի որ դիմող կողմը դիմել է դատարան, այդ պատճառով էլ գործը դեռ ընթացքի մեջ է: Այնպես չէ, որ, ինչպես տնօրենն է ասում, խախտումներ տեսչությունը չի հայտնաբերել, ուղղակի մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանձնարարականները հիմնականում կատարվել են»:

Կարդացեք նաեւ՝ էջ 11:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել