Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍՆԵՆՔ ԲԱՔՈՒ, ՄՏՆԵՆՔ ՎԱՆ

Դեկտեմբեր 19,2009 00:00

Aysor.am-ը՝ հղում անելով ադրբեջանական աղբյուրներին, տեղեկացնում է, որ Բաքվի նորակառույց «Բինա» առեւտրի կենտրոնի երկրորդ հարկում գտնվող կանանց հագուստի սրահում բոլոր ապրանքները հայկական «Արցախ» ընկերության արտադրանքն են:

Այս առթիվ Ադրբեջանի «Անկախ սպառողների միության» նախագահ Էյուբ Հուսեյնովը հայտնել է, որ եթե նախկինում Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարության սպառողական շուկայի վերահսկման գծով պետական ծառայությունը հայտնաբերել եւ շուկայից հանել էր հայկական հանքային ջրերի, ծխախոտների եւ սուրճի ապրանքատեսակների շրջանառությունը, ապա այսօր, անհայտ պատճառներով, այդ ծառայությունը չի վերահսկում շուկան: «Ադրբեջան՝ Հայաստանից անօրինական ճանապարհով միայն հագուստ չի ներկրվում: Ադրբեջանի շուկաներում կարող եք հանդիպել Հայաստանում փաթեթավորված սուրճի տեսակներ, գինիներ եւ այլ ապրանքներ: Հայկական ապրանքների վաճառքն Ադրբեջանում կարծես բնական է դարձել»,- ասել է Ադրբեջանի «Անկախ սպառողների միության» նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել