«ՀԱԿ-ը պետք է ավելի լայնախոհ լիներ, պետք է սպասեր։ Այս օրերին ամբողջ արտասահմանյան տարածքում ՀԱԿ գոյություն չունի։ Հնչակյան կուսակցությո՜ւնն է, որ անում է այդ ամենը»,- երեկ հայտարարեց համահնչակյան ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանը։ Նաեւ հավելեց, որ ՀԱԿ-ի հետ համագործակցության առումով որեւէ խնդիր չունեն, քանի որ ՍԴՀԿ-ն տարիներ շարունակ ընդդիմություն է եղել.
«ՀԱԿ-ը գոյություն չուներ մեր՝ ընդդիմություն եղած ժամանակաշրջանում։ Մենք
10-12 տարի է՝ ընդդիմադիր քաղաքականություն ենք վարում։ Այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ասպարեզում նույնիսկ չկար։ Մենք ենք մեր քաղաքականությունը պահել։ Պատահական երեւույթ չէ, որ այսօր Հնչակյան կուսակցությունն ընդդիմություն է եւ ընդդիմադիր քաղաքականությունը պետք է շարունակի մինչեւ վերջ։ ՀԱԿ-ը պետք է անձերով ղեկավարվելու քաղաքականությունից հեռանար: Հայաստանի մեր հնչակյանությունը ղեկավարություն է նշանակել՝ ինքը պետք է ճանաչեր նրան»։ Համահնչակյան ընտանիքը, ըստ Աճեմյանի, ճանաչում եւ ընդունում է Գեւորգ Պերկուպեկյանի ղեկավարած ՍԴՀԿ-ն:
Թեմայի շուրջ՝