Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ՝ ժամանակին

Դեկտեմբեր 18,2009 00:00

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Զավեն Վարդանյան) առաջին անգամ հանդես կգա երգչուհի, Տ. Սազանդարյանի եւ Գ. Գասպարյանի անվան  հանրապետական մրցույթների մրցանակակիր Անուշ Հովհաննիսյանը: Նա 2008-ից կոնսերվատորիայի օպերային ստուդիայի մեներգչուհի է եւ կարճ ժամանակահատվածում  հասցրել է հանդես գալ շուրջ 5 դերերգով, այդ թվում՝ Ալիսա (Դոնիցետի՝ «Լուչիա դի Լամերմուր»), Սանտուցա (Մասկանի՝ «Գեղջկական ասպետություն»), Կլարինա (Ռոսինի՝ «Ամուսնության մուրհակ»): Անուշը մասնակցել է նաեւ Շոտլանդիայի երաժշտության եւ դրամայի արքայական ակադեմիայում անցկացվող վարպետության դասերին, ելույթներ է ունեցել Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում: Քանի որ մասնագետների շրջանում շատ է խոսվում երիտասարդ արվեստագետի  վոկալ հնարավորությունների եւ գեղեցիկ տեմբրի մասին, «Առավոտը» հետաքրքրվեց՝ արդյոք նրան չի՞ ձգում Ազգային օպերային թատրոնի բեմը: «Օպերային ստուդիան երիտասարդ երգիչներիս համար հիանալի դպրոց է, եւ ես դեռ սովորում եմ կոնսերվատորիայի ասպիրանտուրայում: Ամեն ինչ իր ժամանակն ունի: Իհարկե, ցանկություն ունեմ բեմ բարձրանալ օպերային թատրոնում, որի գոյության 75 տարիների ընթացքում երգել են  հայ եւ արտերկրի մեծանուն վոկալիստներ»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել