10 տարի անց 1998 թվականի «Միսս Հայաստան» եւ 1999 թվականի «Միսս համագործակցություն» Գոհար Հարությունյանը դարձյալ գեղեցկության պատվանդանին է, տեղեկացնում է «Արմինֆոն»: Երկու զավակների մայր Գոհարը հաղթել է դեկտեմբերի 13-ին Բրատիսլավայում անցկացված «Միսս Գլոբ 2009» ամուսնացած կանանց գեղեցկության մրցույթում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են մրցույթի կազմակերպիչները: Սա Հայաստանի ներկայացուցչի առաջին հաղթանակն է նման մրցույթներում եւ երրորդը՝ գեղեցկության միջազգային մրցույթների անցկացման ողջ պատմության ընթացքում: Գոհարին ուղեկցել եւ մրցույթում սատարել է ամուսինը՝ Միխայիլ Թումասյանը: