Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԶԴԻՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԸ

Դեկտեմբեր 18,2009 00:00

Եզդիների ազգային տոներից մեկը նշվում է դեկտեմբերին: Դեկտեմբերի 13-ից հետո առաջին շաբաթվա երեքշաբթի օրը ծոմ են պահում՝ հանգուցյալների համար (բըրվա ռադըվըն): Երեք օրերը՝ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ծոմ են պահում նախահայր Եզիդի համար: Ուրբաթ օրը Եզիդի բուն տոնն է: Այդ սուրբ օրը, որն ազգային մեծ տոն է, բոլորը պարտադիր կարգով, նվերներով պետք է այցելեն այդ տարվա հանգուցյալների տները, միմյանց տները, միմյանց հետ պետք է հաշտվեն բոլոր նեղացածները, խռովածները, վիրավորվածները: Չհաշտվողները չեն կարող եզդիներ համարվել:
Յայլա կադրի ամբողջ գիշերը քեֆ են անում: Շաբաթ՝ արաֆաթ, այցելում են գերեզմանատներ, իրենց փիրի կամ շեխի հետ աղոթք են անում:
Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը տոնի կապակցությամբ շնորհավորում է համայն աշխարհի եզդիներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել