Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԻՐԱԶԸ՝ ԼՈՌԻՈՒՄ

Դեկտեմբեր 18,2009 00:00

Դեկտեմբերի 15-ին Լոռու մարզի կենտրոնական գրադարանում կազմակերպված միջոցառումը նվիրված էր Հովհաննես Շիրազի ծննդյան 95 եւ մահվան 25- ամյակներին: Այն վարում էր կազմակերպիչ, գրադարանի արվեստի բաժնի վարիչ Գարիզետա Ջանազյանը: Շիրազի ստեղծագործության մասին ընդգրկուն ու համակողմանի զեկուցեց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի գրականության ամբիոնի դասախոս Գայանե Մալումյանը, նրա բանաստեղծություններից ասմունքեցին նույն ամբիոնի դասախոս Մանե Պապյանը, ասմունքող Իվան Անտոնյանը, Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի ասմունքի խմբակի սաները (ղեկավար՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Մարինե Գրիգորյան): Ավարտին Շիրազի «Լիրիկական» եւ «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգերը կատարեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասախոս, երգչուհի Արմինե Վիրաբյանը, նվագակցում էր Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի դասախոս Կարինե Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել