Երեկ ռուսական կայքերը հայտնում էին, որ ՌԴ հայտնի քաղաքական գործիչ Եգոր Գայդարը, որը մահացել է ինֆարկտից դեկտեմբերի 16-ին՝ 53 տարեկան հասակում, կհուղարկավորվի շաբաթ՝ դեկտեմբերի 19-ին, Նովոդեւիչյե գերեզմանատանը: Սակայն երեկոյան տեղեկություններ էին շրջանառվում, որոնց համաձայն Գայդարի հուղարկավորությունը հետաձգվում է: Օրը չէր նշվում: