Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՓԱԿՎԵԼ Է 18 ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ

Դեկտեմբեր 18,2009 00:00

Պերմի «Կաղ ձի» ակումբում պատահածից հետո, երբ անվտանգության պայմանները չպահպանելու պատճառով տեղի ունեցած հրդեհի արդյունքում զոհվեց 149 մարդ, իսկ եւս 80-ը դեռ հիվանդանոցներում է, ողջ Մոսկվայում սկսվեցին լուրջ ստուգումներ: Արդյունքում, երեկ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ հակահրդեհային անվտանգության կանոնների խախտման համար կասեցվել է 18 ակումբի գործունեություն: Փակվածներից 7-ը Մոսկվայի կենտրոնում է, 7-ը՝ հարավում, 2-ը՝ հյուսիս-արեւմտյան շրջանում, իսկ եւս 2-ը՝ Զելենոգրադում:
Ակումբների գործունեությունը կասեցվել է 30-90 օրով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել