Հարձակում է իրականացվել Հարավային Օսիայի մայրաքաղաքում գործող ռուսաստանյան շինարարական ընկերություններից մեկի գրասենյակի վրա: Ինչպես հաղորդում է «Ազատությունը», ինքնաձիգներով զինված դիմակավորված անձանց խումբը դիմահար կրակոցով սպանել է ընկերության աշխատակիցներից մեկին՝ Ռուսաստանի քաղաքացի՝ 50-ամյա Սամվել Սիրանյանին: Գրասենյակում գտնվող մյուս 5 աշխատակիցներին հարձակվողները դաժան ծեծի են ենթարկել, նրանցից առգրավելով անձնական իրերն ու գումարները՝ մոտ 8 հազար ռուսական ռուբլի (շուրջ 250 դոլար): Տեղական աղբյուրների վկայությամբ՝ հարձակումը խուճապ է առաջացրել Հարավային Օսիայում աշխատող ռուսաստանցի շինարարների շրջանում: