Ռուսաստանում, մինչեւ տարեվերջ, կոչնչացվի քիմիական զենքի պաշարների 45%-ը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ արդեն դեկտեմբերի 31-ին ՌԴ տարածքում մնացած կլինի Ռուսաստանի քիմիական զենքերի ընդամենը 55%-ը: Այդ մասին երեկ տեղեկացրել է տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Օլեգ Սավելեւը: Նրա խոսքերով՝ այդպիսով Ռուսաստանը կկատարի իր ստանձնած պարտավորությունները Քիմիական զենքերի արգելքի մասին Կոնվենցիայի երրորդ փուլի իրականացման գործում: