Գերմանական Լյուդվիգսվախեն քաղաքի դատարանը մերժել է 83-ամյա թոշակառու Վերներ Դ.-ին, որը մտադիր էր 30 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել իր 67-ամյա կնոջից:
Դատարանը որոշել է, որ Վերներ Դ.-ն չափց դուրս ծեր է եւ կասկածի է ենթարկել նրա՝ դատավարական ունակությունները: Թոշակառուի փաստաբանն այս վճիռը համարել է «նոնսենս», նշելով, որ իր պաշտպանյալին փաստացի մեղադրել են տարիքի պատճառով խելքը «թռցնելու» մեջ: Ինքը՝ Վերներ Դ.-ն, հայտարարել է, որ անպայման կշարունակի պայքարը, քանի որ մտադիր է գոնե ամենավերջում վայելել կյանքը: