Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը զենք կարտադրի

Դեկտեմբեր 18,2009 00:00

Ադրբեջանն այս տարի ավարտին է հասցրել մի շարք զինատեսակների մշակման աշխատանքը եւ սկսել դրանց արտադրությունը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը։ Ըստ նրա՝ զենքի տեսականին ներառում է ինքնաձիգներ, «Զաֆար», «Զաֆար-Կ», «Ինամ» կարգի հրազեն, դիպուկահարի հրացան, ուսումնական ականներ, ռազմական տեխնիկա, որը թողարկվում է հարավաֆրիկյան Paramount Grope ընկերության հետ համատեղ։
Ինչպես նշել է Յավեր Ջամալովը, հաջորդ տարի Ադրբեջանը մտադիր է իր արտադրանքը ներկայացնել երեք միջազգային ռազմական ցուցահանդեսներում՝ Հորդանանում, ՀԱՀ-ում եւ Հունաստանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել