Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւ խոռոչն» ավելի մոտ է, քան կարծում էինք

Դեկտեմբեր 18,2009 00:00

Պարզվեց, որ Երկրին ամենամոտ «սեւ խոռոչը»՝ V404 Cygni-ն կրկնակի մոտ է մեզ, քան գիտնականները կարծում էին մինչեւ հիմա. այն գտնվում է ընդամենը 7,8 հազար լուսնային տարի հեռավորության վրա: Այդպիսով, V404-ը հանդիսանում է Երկրագնդին ամենամոտ տիեզերական օբյեկտը, իհարկե, չհաշված Արեգակնային համակարգի մեր հարեւաններին: Համեմատության համար ասենք, որ Երկրագնդին ամենամոտ աստղը՝ Պրոքսիմա Կենտավրոսը՝ Ալֆա Կենտավրոսի աստղային համակարգից, մեզնից հեռու է 4,2 հազար լուսնային տարով:
Գիտնականները «սեւ խոռոչ» են կոչում այն օբյեկտները, որոնց գրավիտացիոն ձգողականությունն այնքան մեծ է, որ իրենցից նույնիսկ ճառագայթում «բաց չեն թողնում»: Այդ պատճառով գործնականում հնարավոր չէ տեսնել «սեւ խոռոչները»։ Նրանց գոյության մասին գիտնականները դատում են, մասնավորապես, ակկրեցիոն սկավառակի ճառագայթումից:
Գիտնականները կարծում են, որ V404 Cygni խոռոչի հեռավորության նոր գնահատականը մեծապես կօգնի «սեւ խոռոչների» հետագա ուսումնասիրման հարցում: «Սեւ խոռոչներն» առաջանում են աստղերի կոլապսի արդյունքում, երբ վերջիններս չեն վերաձեւվում գերնոր աստղերի: Բացի այդ, «սեւ խոռոչի» ծննդյանը կարող է նախորդել գերնոր աստղի պայթյունը: Այդ դեպքում առաջացած «սեւ խոռոչը» կսկսի շարժվել մեծ արագությամբ:
Վերջերս էլ գիտնականների մեկ այլ խումբ «սեւ խոռոչների» ուսումնասիրման համար խիստ կարեւոր մի հայտնագործություն էր ասել. նրանք հայտնաբերել էին «սպիտակ թզուկների» եւ «սեւ խոռոչների» միջեւ առկա միջանկյալ օղակ: Այդ միջին երեւույթը ձեւավորվում է այն դեպքում, եթե «մայր աստղը չափից դուրս փոքր է, որ դառնա «սեւ խոռոչ» կամ նեյտրոնային աստղը շատ մեծ է՝ «սպիտակ թզուկի» վերածվելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել