Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԸ

Դեկտեմբեր 18,2009 00:00

ԵՊՀ-ին առընթեր ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանցի Հայկ Հակոբյանն ու «Քվանտ» վարժարանի սան Հայկ Տեփանյանը նոյեմբերի 8-16-ին Չինաստանի Հանչժոու քաղաքում անցկացված աստղաֆիզիկայի միջազգային 17-րդ աշակերտական օլիմպիադայում արժանացել են ոսկե մեդալների: Այս մասին հայտնել է Բյուրականի աստղադիտարանի աշխատակից, ուսուցչուհի Մարիետա Գյուրզադյանը՝ հավելելով, որ ոսկե մեդալներ են նվաճել նաեւ Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի մասնակիցները: «Նոյյան տապանի» փոխանցմամբ՝ Հ. Հակոբյանը պատմել է, որ խոշոր պետություններից ժամանած մասնակիցները պարապում են ոչ թե սովորական դասարաններում, այլ աստղադիտարաններում, եւ դա նրանց մեծ առավելություն է տալիս գիտելիքները զարգացնելու առումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել