Երեկ «Այբ» կրթական հիմնադրամի բարեկամ աշակերտները եւ ուսանողները սկսեցին անգլերեն լեզվի բարելավման ինտենսիվ դասընթացները: Դասընթացների մասնակիցներն են 29 «այբեցիներ»՝ «Խորացված առարկայական դասընթացներ» ծրագրի շրջանավարտները, «Կենգուրու» մրցույթի հաղթողները, «Այբ-2009» քիմիայի թիմի անդամները, «Այբ»-ի գրադարանից ակտիվորեն օգտվող ուսանողները, կամավոր աջակիցներ: Դասընթացները կընթանան երկու խմբով՝ խոսակցական անգլերեն եւ նախապատրաստում TOEFL թեստին: Երկամսյա դասընթացները «Այբ»-ի նվերն են պատանի «այբեցիներին»: Դասընթացները կվարի Բրիել Վեսելսկին՝ անգլերեն լեզվի եւ գրականության մասնագետ՝ ԱՄՆ-ից: Նա վերջին երեք տարիներին տարբեր երկրներում դասավանդում է անգլերեն, հիմա գտնվում է Հայաստանում՝ իբրեւ «Դեպի Հայք» կազմակերպության կամավորական: