Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայջրմուղկոյուղու» «վեջը» չէ՞

Դեկտեմբեր 18,2009 00:00

Կոտայքի մարզի՝ Երեւանին «կպած» Քասախ գյուղից ստացված ահազանգի համաձայն, դեկտեմբերի 15-ին գյուղի ջրատարներից մեկը վթարվել է, եւ երկու օր շարունակ ջուրը լցվել է գյուղի բնակիչներից մեկը տունը: «Եթե այսպես շարունակվի, այդ տունը կփլվի»,- նկատեց մեզ զանգած քաղաքացին: Ըստ մեզ զանգած, բայց ներկայանալուց հրաժարված քասախցու, գյուղացիները պատահարի մասին տեղյակ են պահել «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը, սակայն որեւէ մեկը ոչ եկել է, ոչ էլ որեւէ  ձեւով արձագանքել է: Ըստ մեր զրուցակցի, նման մի դեպք էլ եղել էր երկու-երեք շաբաթ առաջ ու էլի «Հայջրմուղկոյուղին» չէր արձագանքել: Ջուրն էլ եկել-եկել ու կտրվել էր:
Դեկտեմբերի 15-ի վթարի մասին մեր հարցին ի պատասխան, Քասախի գյուղապետ Արա Մկրտչյանն ասաց, որ իրենք էլ են ահազանգել «Հայջրմուղկոյուղի» ընկերություն ու էլի մնացել անպատասխան: «Չնայած դա «Հայջրմուղկոյուղու» գործն էր, բայց մենք մեր ուժերով ենք վթարը վերացրել: Դեկտեմբերի 16-ի երեկոյան վթարը վերացրել ենք, եւ մյուս օրը առավոտյան ամեն ինչ նորմալ է եղել»,- հայտարարեց Արա Մկրտչյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել