Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՅԻՆԸ ԱՐԳԵԼԱՆՔ Է ԴՐԵԼ

Դեկտեմբեր 18,2009 00:00

Երեկ ՀՀ փաստաբանների պալատում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Պետեկամուտների կոմիտեն ստուգումներ է կատարել «Կարախանյան եւ ընկերներ» իրավաբանական գրասենյակում: Արդյունքում արգելանք է դրվել գրասենյակի հաշիվների վրա: Ըստ փաստաբան Ա. Զոհրաբյանի, հարկային մարմինները կարող էին արգելանք դնել միայն այն դեպքում, երբ դիմեին դատարան եւ 30 օրվա ընթացքում ստանային վճիռ: Ըստ փաստաբանների, Պետեկամուտների կոմիտեն չսպասելով ակտի բողոքարկմանը, ըստ էության սկսել է հետապնդումներ, ակնհայտորեն  իր առջեւ խնդիր դնելով՝ սահմանափակել փաստաբանական գրասենյակի անկախությունը:
Երեկ Փաստաբանների պալատը հայտնեց իր մտադրությունը, այն է՝  այս հարցի կապակցությամբ դիմել է ՀՀ նախագահին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել