Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶՐԿՎԵՑԻՆ, ՀԱՄԱՆԵՐՎԵՑԻՆ

Դեկտեմբեր 18,2009 00:00

\"\"Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, ավարտվեց ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Անդրանիկ Մանուկյանի եւ Գեղամ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում էին մարտի 1-ին Մաշտոցի պողոտայում երեք քաղաքացիների՝ բռնությամբ բաժին տեղափոխելու, ոչ իրավաչափ գործողություններ կատարելու համար: Ոստիկանները դատապարտվեցին 3 տարվա ազատազրկման: Ինչպես հայտնի է, մինչեւ 5 տարվա ազատազրկվածի նկատմամբ տարածվում էր ԱԺ համաներման մասին որոշումը:
Ոստիկանների նկատմամբ, բնականաբար, կիրառվեց համաներում: Նրանք դատարանի նույն որոշմամբ 1 տարով զրկվեցին պետական պաշտոններ զբաղեցնել, տեղական ինքնակառավարման մարմիններում ներգրավվել եւ աշխատել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել