Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՏՂԱՅԻՍ ՍՊԱՆԵՑԻՆ».

Դեկտեմբեր 18,2009 00:00

ասել է բռնցքամարտիկի հայրը

Ռուսական LifeNews կայքէջի տեղեկացմամբ, դեկտեմբերի 14-ի երեկոյան Ռուսաստանի Պոդոլսկ քաղաքի մանկական հիվանդանոցում մահացել է 15-ամյա բռնցքամարտիկ Նորայր Արայիկի Մուրադյանը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 10-ին, անմիջապես պարապմունքից հետո, քանի որ գլխին ստացած հարվածից կորցրել էր գիտակցությունը եւ վայր ընկել: Ն. Մուրադյանը երկու անգամ գանգուղեղի վիրահատության էր ենթարկվել, սակայն նեյրովիրաբույժների բոլոր ջանքերն ապարդյուն են եղել. հայազգի մարզիկը մահացել է վերակենդանացման բաժանմունքում՝ գիտակցության չգալով: Իրավապահները ճշտում են տղայի մահվան հանգամանքները:
Պատանու հոր համոզմամբ, որդուն հնարավոր էր փրկել: Նրան վրդովեցրել է այն, որ տղային վիրահատած բժիշկը նախապես չի խորհրդակցել այլ մասնագետների հետ: Արայիկ Մուրադյանը նաեւ ասել է, որ միգուցե իր որդուն պետք էր տեղափոխել Մոսկվա: «Տղայիս սպանեցին»,- ասել է նա:
Ըստ կայքէջի, մարզիչը պնդել է, որ տղան այդ օրը եկել է պարապմունքի, սակայն չի մարզվել՝ պատճառաբանելով գլխացավը: Մարզիչը՝ վկայակոչելով իր բազմամյա փորձը, համոզմունք է հայտնել, որ անհնար էր նման հարված ստանալ բռնցքամարտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել