ԱՄՆ Վիսկոնսի նահանգի դատարանում լսվում է աղմկահարույց մի գործ: 37-ամյա տղամարդը խաբել է իր երեք սիրուհիներին եւ կնոջը, հաղորդում է mignews.com-ը: Սիրուհիներից երկուսը, որոնք նաեւ քույրեր են, ընդունել են իրենց մեղքը՝ տուժողի հետ անառակաբարո կապերի մեջ մտնելու համար: Երրորդ սիրուհին իրեն մեղավոր չի ճանաչում, նրա գործը հետաձգվել է: Սիրուհիները անծանոթուհու անունից տուժողին հրավիրել են մոթել, որտեղ խոստացել են «սադո-մազո» խաղեր կազմակերպել: Ոչինչ չկասկածող տղամարդն ընդունել է հրավերը եւ չի դիմադրել նույնիսկ այն ժամանակ, երբ նրա ձեռքերը ձեռնաշղթայով ամրացրել են անկողնուն: Դրանից հետո վիրավորված կանայք սուպերսոսնձով «ամրացրել» են զոհի սեռական օրգանը նրա փորին: