Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՈՒԴԻՈՊԱՏԻԺՆԵՐԻ» ԴԵՄ

Դեկտեմբեր 18,2009 00:00

Ամերիկայի Արիզոնա նահանգի Մարիկոպայի շրջանի կալանավորները դժգոհ են տեղի շերիֆի կամայականություններից: Ճաղերից այն կողմում գտնվողների բոլոր դժվարություններին ավելացել է մեկ ծանր պարտականություն եւս՝ լսել Սուրբ ծնունդին նվիրված երաժշտություն: Շերիֆը կարգադրել է ողջ օրվա ընթացքում Ամանորի նախաշեմին բանտի ներքին ռադիոհանգույցով հնչեցնել համապատասխան երաժշտություն: Դա արվում է արդեն մի քանի տարի՝ Մարիկոպայի բոլոր բանտերում:
Ընդ որում, շերիֆը բարի է գտնվել եւ երգացանկի մեջ ներառել է տարբեր երկրների եւ հավատքների երաժշտություն: Սակայն դա չի խանգարել, որ նմանօրինակ նորամուծությունը քննադատվի: Ուղղիչ հաստատությունների «բնակիչների» արագ արձագանքն եղավ այն, որ երաժշտասեր շերիֆի դեմ բողոքներ ուղարկվեցին տարբեր դատական ատյաններ:
Կալանավորներն իրենց բողոքներում այդ «աուդիոպատիժները» ընկալում են իբրեւ դաժան եւ այլանդակ կտտանքներ, իսկ ոմանք կարծում են, որ այդ մեղեդիները պարտադրում են կրոնական տարբեր տոնակատարություններին՝ բռնի մասնակցություն: Առայժմ կալանավորների հայցերը մերժվել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել