Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՊԱՍԵԼ. ԻՆՉՔԱ՞Ն

Դեկտեմբեր 18,2009 00:00

\"\"Հավաքարարի ձայնը լսելի չէ

49-ամյա Լուսիկ Քեոչկանյանը բնակվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածի նախկին ուսանողական հանրակացարանում: Նա աշխատել է Սպանդարյանի շրջանի (Կենտրոն վարչական շրջանի) սանմաքրման հիմնարկում՝ որպես հավաքարար: Լ. Քեոչկանյանն ունի 3 աղջիկ՝ 16,17 եւ 19 տարեկան:
Վերջին երկուսը՝ Սիմա եւ Սիրարփի Հարությունյանները տառապում են երեւանյան հիվանդությամբ: Տիկին Լուսիկը, որը թոշակավորված էր հիվանդության համար, 2001թ.-ից չի ստանում թոշակ:
1984թ. քաղաքապետարանը պայմանագրով պարտավորվել էր Լ. Քեոչկանյանին  5 տարվա ընթացքում ապահովել բնակարանով: 17 տարի հավաքարար աշխատելուց հետո նա ազատվեց՝ շնչահեղձության եւ լեղապարկի հիվանդության պատճառով:
Պետությունից ներկայումս աղքատության 10 000 դրամ նպաստն է ստանում:
Հանրակացարանի 5-րդ մասնաշենքի 8-րդ հարկում ապրելու պայմաններ չկան, ոչ մի հարմարություն չկա: Զուգարան չկա: Գնում են 5-րդ կամ 6-րդ հարկ՝ բնական կարիքները հոգալու:
Հաճախ վեճեր են ծագում այդ առումով: Ի դեպ, Նոր Նորքի թաղապետարանի կողմից նշված զուգարանները վաճառվել են իբրեւ բնակարան: «Հիմա ինձնից գումար են ուզում՝ բնակարանը սեփականաշնորհելու համար: Մինչդեռ, Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության կողմից 2009թ. մայիսի 7-ին տրված տեղեկանքի համաձայն, 5,9 մլն վարձավճարը բացառության կարգով մուծել եմ»,- ասում է Լուսիկ Քեոչկանյանը: Վարձը վճարված է անժամկետ՝  805 եւ 807 սենյակների համար:
Լ. Քեոչկանյանի ամուսինը՝ Կնյազ Հարությունյանը, 1993 թվականից անհայտ բացակայող է եւ Նոր Նորքի թաղապետարանի 2003թ. փետրվարի 14-ի տեղեկանքի հիման վրա ճանաչվել է ամուսնու գույքաբաժնի խնամակալ: Չնայած ամուսինը 2002թ. դեկտեմբերի 12-ին համայնքի դատարանի կողմից է ճանաչվել անհայտ բացակայող:
«Իմ ստացած գումարն ինչ է, որ ես հագուստի համար ծախսեմ: Հեռուստացույց չկա, ես չգիտեմ, թե ինչ բան է սեփական գումարով հագուստ գնելը: Լավ է, դեռ կան մարդիկ, որոնք օգնում են ինձ՝ չխելագարվել»,- ասում է 21-րդ դարի հայուհին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել