Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԼՐԱՑԵԼ ԵՆ

Դեկտեմբեր 18,2009 00:00

«Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման բոլոր խելամիտ ժամկետներն արդեն լրացել են»,- «ԱրմԻնֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ կուսակցության անդամ Հրայր Կարապետյանը:
Միաժամանակ խորհրդարանականը չի բացառել, որ արձանագրությունները կվավերացվեն ապրիլի 24-ի նախաշեմին: «Թուրքական կողմը մտահոգված է, որ Հայոց ցեղասպանության 95-ամյակի հետ կապված՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին կարող է նոր խթան հաղորդվել՝ ինչպես ԱՄՆ պաշտոնական մակարդակով, այնպես էլ ողջ աշխարհում»,- ընդգծել է Կարապետյանը: Նրա խոսքով, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը մի քանի տարի հետ է գցել Ցեղասպանության միջազգային ճանաչման լոբբիստական բազմամյա աշխատանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել