«Իրենց միակ սփոփանքն ածականներ շպրտելն է, գիտական պատասխանների փոխարեն՝ հաճախ հոգու մաղձը ՀՀՇ-ն թափում է՝ «շուտ, անլուրջ մարդ» ածականներով»,- երեկ «Առավոտին» փոխանցեց մարքսիստ Դավիթ Հակոբյանը՝ պատասխանելով ՀԱԿ-ից իր կուսակցության դուրս գալու առիթով հնչած հեգնական արտահայտություններին: «Իրականությունում, ինչպես Անաստաս Միկոյանն էր ասում Խրուշչովին՝ «Նիկիտուշկա, շուտի վսեգդա պրավի»: Մոռացե՞լ ես, ինչպե՞ս էր Իոսիֆ Իլարիոնովիչը ճակատդ շոյում՝ խնդրելով իր համար հեքիաթներ պատմես, քեզ իր «շուտն» էր համարում: Հետո ի՞նչ եղավ. դու վերցրիր իշխանությունը: Հիմա էլ քո «շուտը»՝ Լյոնկան է ուզում իշխանությունը քո ձեռքից վերցնել: «Շուտի վսեգդա պրավի»,- հանրահայտ ֆիլմից երկխոսությունն է մեջբերում մեր զրուցակիցը: Նաեւ հավելում է. «Պատմությունը դաժան փաստերի առաջ է կանգնեցնում. երեկվա շուտերը հինգ րոպե անց իշխանություն են վերցնում: Պատմությունն ամեն ինչ կդնի իր տեղը»: