Երեկվա դրությամբ, մեր երկրում 92 մարդ վարակված է «խոզի գրիպով»: Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, մահացության նոր դեպքեր չկան: Նախարարի օգնական Շուշան Հունանյանի՝ լրատվամիջոցներին փոխանցած տեղեկատվության համաձայն, հիմնականում վարակվում են երիտասարդները, քանի որ նրանք ավելի շատ են շփվում հասարակության հետ: Ըստ նույն աղբյուրի, ամենօրյա միջոցառումների, դպրոցները եւ մանկապարտեզները փակելու արդյունքում շտապօգնության կանչերը շուրջ 50%-ով նվազել են, սուր շնչառական վիրուսային հիվանդությունները՝ նույնպես: