Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՎՈՐ ԷՐ ԱՅԼ ԿԵՐՊ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ

Դեկտեմբեր 18,2009 00:00

\"\"«Ես չգիտեմ, թե որն է «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի մեղքը, եւ չգիտեմ, թե ինչի համար եւ այդ ինչի հիման վրա են նրան պահում կալանքի տակ»,- «ԱրմԻնֆո»-ի թղթակցին ասել է ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):
«Մեզ՝ ձեզ հետ միասին, ցուցադրեցին ֆիլմ, որում Սասուն Միքայելյանն ինչ-որ զենք է փոխադրում, բայց այսօր մենք բոլորս պետք է իրատես լինենք եւ խոստովանենք, որ Միքայելյանն այդ զենքի հետ ոչ մի առնչություն չունի: Թեեւ, ցանկության դեպքում, այսօր մեր երկրում կարելի է գտնել այդ զենքին մեզանից, գործնականում, յուրաքանչյուրի առնչության ցանկացած «ապացույց»: Ես կարծում եմ, որ այն մարդկանց նկատմամբ, ովքեր փորձությունների ծանր շրջանում մեզ բոլորիս օգնեցին ապրել, կարելի է եւ հարկավոր է վերաբերվել այլ կերպ, քան դա արվում է այժմ, երբ Հայաստանում չկա ոչ առողջ պետություն, ոչ առողջ ընդդիմություն, համենայնդեպս, ես չեմ տեսնում ոչ մեկը, ոչ մյուսը»,- նշել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել